Էրդողան. Նեթանյահուն պատասխանատվության կենթարկվի

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրանք, ովքեր մասնակցել են Գազայի ցեղասպանությանը, պատասխան են տալու իրենց թափած յուրաքանչյուր կաթիլի արյան համար։

2139942
Էրդողան. Նեթանյահուն պատասխանատվության կենթարկվի

Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի Խորհրդարանում Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ), որի նախագահն է։

Նախագահ Էրդողանը ևս մեկ անգամ արձագանքելով Գազայում Իսրայելի կողմից 7 ամիս շարունակվող ցեղասպանությանը, ասել է.

«Նեթանյահուն և նրանք, ովքեր մասնակցել են ցեղասպանությանը, պատասխանատվություն են կրելու իրենց թափած յուրաքանչյուր կաթիլի արյան համար: Մենք այնտեղ կլինենք, որպեսզի ցեղասպաններին պատասխանատվության ենթարկենք օրենքի առաջ: Մի կարծեք, որ Իսրայելը կմնա Գազայում: Եթե այս եղջյուրավոր պետությունը, սա ահաբեկչական պետությունը դադարեցված չէ, նա վաղ թե ուշ իր ուշադրությունը կդարձնի դեպի Անատոլիա՝ խոստացված երկրի մոլորությամբ»։

Էրդողանն ասել է, որ իրենք շարունակելու են կանգնել ՀԱՄԱՍ-ի՝ պաղեստինյան դիմադրության շարժման կողքին, որը պայքարում է սեփական հողերի անկախության համար և պաշտպանում է Անատոլիան։

Արձագանքելով իսրայելական կողմի սեւ քարոզչությանը` Էրդողանն ասել է.

«Այն փաստը, որ սիոնիստ մարդասպաններն ու նրանց գրավատները մեզ թիրախ են դարձնում, վախենալու կամ խուսափելու բան չէ, այլ պատվի նշան, որը մենք հպարտորեն կրելու ենք մեր կրծքին»:

 



Այս թեմայով լուրեր