Հաքան Ֆիդանը դիվանագիտական ​​շփումներ է ունեցել Բրյուսելում

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դիվանագիտական ​​շփումներ է ունեցել։

2124494
Հաքան Ֆիդանը դիվանագիտական ​​շփումներ է ունեցել Բրյուսելում

Հաքան Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Ֆինլանդիայի, Հարավային Կորեայի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ։

Հունաստանի արտգործնախարար Յորգոս Իերապետիտիսի հետ Ֆիդանի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։

Երկու նախարարները խոսել են նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի մայիսին Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական ​​աշխատանքների մասին։

Ֆիդանը մտքեր է փոխանակել Ֆինլանդիայի իր գործընկեր Էլինա Վալտոնենի հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և անվտանգության ոլորտում համագործակցությունը, հատկապես Թուրքիա-Ֆինլանդիա-Շվեդիա եռակողմ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։

Հանդիպման ընթացքում գնահատվել է Գազայում տիրող վերջին իրավիճակը և ընդգծվել տարածաշրջանային էսկալացիայի ռիսկը։

Թուրքիա-Ֆինլանդիա դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ երկու նախարարները հայտարարել են բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու իրենց կամքի մասին։

Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Թաե-Յուլի հետ Հաքան Ֆիդանի հանդիպման ժամանակ քննարկվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացումները, Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։

Ֆիդանը և Չոն քննարկել են հուլիսին ստորագրված «Թուրքիա-Կորեա դինամիկ հարաբերությունների ճանապարհային քարտեզի» հիման վրա երկկողմ համագործակցության հարցեր՝ հատկապես անդրադառնալով պաշտպանական արդյունաբերության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներին։

Նախարար Ֆիդանը հանդիպել է նաև Բուլղարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։



Այս թեմայով լուրեր