Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

2107630
Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

 

Հաղորդակցության տնօրինության հայտարարության համաձայն՝ նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։

Հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է նախագահ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։

Հեռախոսազրույցում Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին բարեկամական հիմունքներով Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Ղազախստանի նախագահ Քասըմ Քյոմերթ Տոկաևը նույնպես զանգահարել է Էրդողանին և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։

Տոկաևը նաև իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Էրդողանին՝ թուրքական աշխարհի զարգացման և նրա իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նույնպես հեռախոսով զրուցել է նախագահ Էրդողանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։

Միրզիյոևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ թուրքական աշխարհի միասնությանն ու համերաշխությանը աջակցելու համար։

Նախագահության հաղորդակցությունների տնօրինության հաղորդագրության համաձայն՝ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։



Այս թեմայով լուրեր