Նախագահ Էրդողանը շնորհավորել է  Իլհամ Ալիևին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երեկ իր երկրում կայացած ընտրություններում գրանցած հաջողությունների համար։

2099224
Նախագահ Էրդողանը շնորհավորել է  Իլհամ Ալիևին

Նախագահականի հանրային կապերի տնօրինության հայտարարության համաձայն՝ Էրդողանը հեռախոսով խոսել է Ալիևի հետ։

Հեռախոսազրույցում նախագահ Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար։

Հեռախոսազրույցում Էրդողանը հույս է հայտնել, որ Ալիևի նախագահի պաշտոնում վերընտրվելը ձեռնտու կլինի Ադրբեջանին։

Ընտրություններում, որտեղ քվեարկել է 4 միլիոն 971 հազար ընտրող, իսկ մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս, Իլհամ Ալիևը վերընտրվել է՝ ստանալով ձայների 92,1 տոկոսը։



Այս թեմայով լուրեր