Պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքչին այցելեց Ադրբեջան

Պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքչին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վստահության և աջակցության վրա հիմնված համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը։

2090615
Պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքչին այցելեց Ադրբեջան

Փոխնախարար Թյուֆեքչին Ադրբեջանում հանդիպել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, ուր նա մեկնել է շփումների։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Թուֆեքչին Հասանովի հետ հանդիպել է թուրքական պաշտպանական արդյունաբերության որոշ ընկերությունների ղեկավարների հետ։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն, քննարկվել են ռազմական տեխնիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ընդգծելով, որ երկու երկրների ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչպես մյուս ոլորտներում, անշեղորեն զարգանում է։

Պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչին ընդգծել է փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր։



Այս թեմայով լուրեր