Ax-3 առաքելությունը հետաձգվել է մինչև հունվարի 19-ը

Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ Ax-3 առաքելությունը, որի անդամ է Թուրքիայի առաջին տիեզերագնաց Ալփեր Գեզերավջը, հետաձգվել է մինչև հունվարի 19-ը։

2090131
Ax-3 առաքելությունը հետաձգվել է մինչև հունվարի 19-ը

 

Նախարար Քաջըրը սոցիալական մեդիայի X հարթակում իր գրառման մեջ հայտնել է, որ Թուրքիայի առաջին օդաչուավոր տիեզերագնացությունը հետաձգվել է։

Նախարար Քաջըրն ասաց.

«Արձակումը, որին կմասնակցի նաև մեր առաջին տիեզերագնաց Ալփեր Գեզերավջը, հետաձգվել է։ Նպատակային արձակման ժամը 00.49-ն է՝ Թուրքիայի ժամանակով 2024 թվականի հունվարի 19-ին։ Նախատեսվում է այս ընթացքում ավարտել նախագործարկման տեխնիկական ստուգումները։ «Մենք կշարունակենք հուզմունքով սպասել, որ մեր տիեզերագնաց Գեզերավջը հաջողությամբ կատարի այս պատմական առաքելությունը»:

SpaceX-ը սոցցանցերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Ax-3 առաքելությունը, որը նախատեսված էր այսօր իրականացնել Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ), հետաձգվել է հունվարի 18-ին՝ ԱՄՆ տեղական ժամանակով։

 


Պիտակներ: #Գեզերավջը , #ԱՄՆ , #Ax-3 , #SpaceX

Այս թեմայով լուրեր