Նախագահ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարվերին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնվել են Սեւծովյան հացահատիկային միջանցքի երկարաձգման շուրջ։

2011477
Նախագահ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարվերին

Նախագահ Էրդողանը Ստամբուլում պատասխանել է լրագրողների հարցերին։

Նշելով, որ իրենք պատրաստվում են առաջիկա մեկ ամսվա ընթացքում հյուրընկալել ՌԴ նախագահ Պուտինին Թուրքիայում՝ Էրդողանն ասել է.

«Մենք (Պուտինի հետ) համաձայն ենք Սեւծովյան հացահատիկային միջանցքի երկարաձգման շուրջ»։

Նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս հարցի վերաբերյալ նամակ է հղել Պուտինին՝ Էրդողանն ասել է.

«Հուսով եմ, որ այս նամակով մենք մեր և Ռուսաստանի համատեղ ջանքերով կապահովենք հացահատիկային միջանցքի աշխատանքների երկարացումը»։

Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ Էրդողանը հայտարարել է, որ այդ հարցը քննարկել են ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, որոնց հետ նա հանդիպել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ու ասաց․

«Մենք ասացինք, որ ցանկանում ենք, որ նրանք դրական քայլեր ձեռնարկեն Թուրքիայի նկատմամբ, որը 52 տարի դռան մոտ սպասում է»։

Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսի հետ իր հանդիպման վերաբերյալ նախագահ Էրդողանն ասել է.

«Որպես ընտրություններում հաղթած երկու առաջնորդներ՝ մենք ցանկանում ենք մեր քայլերը կատարել դրական ուղղությամբ։ Ամենակարևոր թեմաները, որ ես նրանցից հատուկ խնդրեցի, Արևմտյան Թրակիայի հետ կապված խնդիրներն են, մուֆտիների հարցը, մենք ուզում էինք դրանք հաղթահարել»։

Էրդողանն ասել է, որ դեսպանների փոխադարձ հանդիպումներից և արտգործնախարարների նախապատրաստական ​​աշխատանքներից հետո նրանք միասին կգան որպես առաջնորդներ և կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր։



Այս թեմայով լուրեր