Չավուշօղլու․ Վերադարձի համար ենթակառուցվածքը պետք է պատրաստվի, կյանքի անվտանգությունն ապահովվի

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ սիրիացի փախստականներին իրենց երկրներ վերադարձնելու համար պետք է ահաբեկչությունը մաքրել տարածաշրջանում, իսկ առանց Ասադի հետ համագործակցելու փախստականներ ուղարկելը ճիշտ չէ։

1989003
Չավուշօղլու․ Վերադարձի համար ենթակառուցվածքը պետք է պատրաստվի, կյանքի անվտանգությունն ապահովվի

Չավուշօղլուն մասնավոր հեռուստաալիքի եթերում պատասխանել է օրակարգին վերաբերող հարցերին և գնահատականներ տվել։

Նշելով, որ ներգաղթյալները Թյուրքիյե են եկել Սիրիայում քաղաքացիական պատերազմի և Աֆղանստանում տիրող իրավիճակի պատճառով՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք բազմաթիվ աֆղանցիների են ուղարկել իրենց երկիր։

Նշելով, որ 550 հազար սիրիացի ներգաղթյալներ հետ են ուղարկվել իրենց երկիր՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ այդ թիվը բավարար չէ, և ավելի շատ ներգաղթյալներ կուղարկվեն իրենց երկիր։

Չավուշօղլուն ասեց․

«Մենք պետք է նրանց ուղարկենք ոչ միայն անվտանգ տարածքներ, այլև ռեժիմի կողմից վերահսկվող վայրեր, այսինքն՝ նրանց պետք է ուղարկենք այն քաղաքները, որտեղից նրանք գալիս են, մենք գործի մեջ ենք մտել ռեժիմի հետ, սկսել ենք, բայց. մենք որոշում ենք կայացրել սրա համար ենթակառուցվածքներ ստեղծել»։

«Կվերադառնան, մենք վճռական ենք, կվերադառցնենք, բայց պետք է այնպես անենք, որ հարիր մարդկային արժանապատվությանը։ Նախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ վերադարձի համար ենթակառուցվածքը պետք է պատրաստվի, կյանքի անվտանգությունն ապահովվի, ՄԱԿ-ը ներգրավվի, միջազգային հանրությունը աջակցի, և ասաց, որ նման ճանապարհային քարտեզը համաձայնեցված է։

Չավուշօղլուն հայտարարել է, որ բացի սրանից կա ևս մեկ ճշմարտություն. «Եթե մենք ասենք, որ բոլորին (սիրիացի ներգաղթյալներին) կուղարկենք 100 տոկոսով, դա ճիշտ չի լինի: Մենք տեսնում ենք, որ այժմ Թյուրքիյեյում գյուղատնտեսության, արդյունաբերության և որոշ աշխատատեղերի կարիք կա»:

 



Այս թեմայով լուրեր