Աքարը հանդիպել է Կուբրակովի հետ

Երեկ Կայսերիում հանդիպել են պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

1976816
Աքարը հանդիպել է Կուբրակովի հետ

Նախարարության հայտարարության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է հացահատիկի նախաձեռնությունը, որը ստեղծվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և մեծապես նպաստել է համաշխարհային պարենային ճգնաժամի լուծմանը։

Կարծիքներ են փոխանակվել նախաձեռնության անխափան շարունակման համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, որն ապահովել է 28,3 մլն տոննա հացահատիկի անվտանգ առաքումը կարիքավոր երկրներ՝ մինչ օրս 903 նավով։

Հանդիպման ընթացքում նախարար Աքարն ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը՝ կանխելու մարդկային հետագա կորուստները և վերականգնելու խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

Նշվել է, որ Թյուրքիյեն կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և մարդասիրական օգնության ապահովման գործում, ինչպես դա արել է մինչ այժմ։



Այս թեմայով լուրեր