Չավուշօղլուն Մեծ քսանյակների ժողովի շրջանակում մեկնել է Նյու Դելի

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի հետ։

1953009
Չավուշօղլուն Մեծ քսանյակների ժողովի շրջանակում մեկնել է Նյու Դելի

Նախարար Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ իր առաջին հանդիպումն է ունեցել հնդիկ գործընկերոջ՝ Ջայշանքարի հետ, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ մեկնել է Մեծ քսանյակների արտգործնախարարների հանդիպմանը։

Չավուշօղլուն ասել է. «Մենք մեր առաջին հանդիպումն անցկացրինք #Նյու Դելիյում, որտեղ եկել էինք Մեծ քսանյակների արտգործնախարարների հանդիպմանը, իմ հնդիկ գործընկերոջ հետ։ Մենք շնորհակալություն հայտնեցինք նրանց օգնության և աջակցության համար, որ նրանք տվել են մեր երկրին #բարեկամական գործողություն անվան տակ։

Չավուշօղլուն մասնակցելու է G20-ի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 1-2-ը Նյու Դելիում, Մեծ քսանյակների Հնդկաստանի նախագահության շրջանակներում։

Հանդիպմանը նախատեսվում է մտքերի փոխանակում գլոբալ օրակարգի կարևոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ մարդասիրական օգնության և աղետների հետևանքների, պարենային և էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, բազմակողմանիության ամրապնդման և զարգացման համագործակցության շուրջ։



Այս թեմայով լուրեր