Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9 հազար 57-ի

7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը, որոնց էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշը, հասել է 9 հազար 57-ի։

1943543
Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9 հազար 57-ի
Erdoğan Deprem Kahramanmaraş1.jpg
Erdoğan Deprem Kahramanmaraş.jpg
Erdoğan Deprem Kahramanmaraş.jpg
Erdoğan Deprem Kahramanmaraş3.jpg

Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 9 հազար 57 մարդ, վիրավորվել՝ 52 հազար 979-ը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի աղետի գոտում հետաքննություն է անցկացրել, հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 9 հազար 57-ի, վիրավորների թիվը՝ 52 հազար 979-ի։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ավերված 6 հազար 444 շինությունների փլատակների վրա։

Մարզ առաքված ավելի քան 90 հազար ընտանեկան բնակելի վրաններից տեղադրվել են 70 հազար 818-ը։

Դաշտում աշխատում է 96 հազար 670 որոնողափրկարարական անձնակազմ։

Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ երկրաշարժից տուժած 10 նահանգներում 77 դաշտային հիվանդանոց են հիմնել ու շարունակեց․

«Մենք կարող ենք նաև վիրաբուժական վիրահատություններ կատարել այս հիվանդանոցներից մի քանիսում, որտեղ իրականացվում են շտապ բուժօգնության ծառայություններ։ Մեր երկրաշարժից տուժածները, առողջական ռիսկային պայմաններով, առաջին արձագանքից հետո ուղղաթիռներով տեղափոխվում են տարածաշրջանի հիվադանոցներ»։

 



Այս թեմայով լուրեր