Մոսկվայում հանդիպել են  Թյուրքիյե-Ռուսաստան-Սիրիա պաշտպանության նախարարներ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել են Թյուրքիյե-Ռուսաստան-Սիրիա պաշտպանության նախարարներն ու հետախուզության ղեկավարները։

1925009
Մոսկվայում հանդիպել են  Թյուրքիյե-Ռուսաստան-Սիրիա պաշտպանության նախարարներ

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Մոսկվա է մեկնել Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։

Աքարը հանդիպել է Ֆիդանի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի, ինչպես նաև երկու երկրների հետախուզության ղեկավարների հետ։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են սիրիական ճգնաժամը, փախստականների խնդիրը և Սիրիայում բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու համատեղ ջանքերը։

Կառուցողական մթնոլորտում ընթացող հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եռակողմ ձևաչափով հանդիպումների շարունակությունը՝ Սիրիայում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում կայունության ապահովման և պահպանման համար։



Այս թեմայով լուրեր