Նախագահ Էրդողանը կմեկնի Ուզբեկստան

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզիյոևի հրավերով սեպտեմբերի 15-16-ը կայցելի Սամարղանդ՝ որպես հատուկ հյուր մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների 22-րդ գագաթնաժողովին։

1880073
Նախագահ Էրդողանը կմեկնի Ուզբեկստան

Նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Թուրքիան առաջին անգամն է մասնակցելու «նախագահական» մակարդակով գագաթնաժողովի հանդիպումներին 2012 թվականից ի վեր, երբ Թուրքիան Շանհայի համագործակցության կազմակերպությունում ստացավ «Երկխոսության գործընկեր» կարգավիճակ։

Ակնկալվում է, որ նախագահ Էրդողանը ելույթ կունենա սեպտեմբերի 16-ին կայանալիք գագաթնաժողովում և այդ կապակցությամբ երկկողմ հանդիպումներ կունենա։



Այս թեմայով լուրեր