Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ արձագանքել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին

«Մենք գնալու ենք խոսքի տերը հարգարժան քաղաքական գործիչների հետ» ասող Էրդողանը շարունակեց․

1831222
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ արձագանքել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին

«Ինձ համար այլևս Միցոտակիս չկա»։

Նախագահ Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարություններ է արել։

Էրդողանն իր ելույթում անդրադառնալով Հունաստանի հետ հարաբերություններին ասել է հետևյալը․

«Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության (ՖԵԹՕ) անդամների երթուղին դեպի Եվրոպա այս պահին Հունաստան չէ՞։ Հունաստանում ներկայումս գործում է մոտ 10 (ամերիկյան) բազա։ Ինչո՞ւ են այդ բազաները հիմնվում Հունաստանում։ Կա Հունաստան, որը ներկայումս 400 միլիարդ եվրո է պարտք եվրոպական երկրներին։ Մենք հանդիպեցինք նրանց հետ (մարտին Ստամբուլում): Հանդիպմանը մենք պայմանավորվեցինք, որ մեր մեջ չպետք է երրորդ երկրներ բերենք»։

Հիշեցնելով անցյալ շաբաթ Հունաստանի վարչապետի այցը ԱՄՆ ՝ Էրդողանը ասեց․

«Սենատում նա առաջարկներ արեց Ամերիկային՝ ասելով. «Մի տվեք F-16-ները Թուրքիային», ինչպես որ նա արեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Թուրքիայի դեմ»:

«Ինչ վերաբերում է F-16-ներին, ապա Միացյալ Նահանգները որոշում չի կայացնի՝ նայելով Միցոտակիսին» ասել է Նախագահը ու շարունակել․

«Մենք պատրաստվում էինք ռազմավարական խորհրդի նիստ անցկացնել Հունաստանի հետ։ Ինձ համար այլեւս Միցոտակիս չկա. Ես երբեք չէի համաձայնի նման հանդիպում ունենալ նրա հետ։ Թող նա մտածի, թե ինչ է լինելու հաջորդը»։



Այս թեմայով լուրեր