Հուլուսի Աքարը հանդիպեց գեներալ Ռուսլան Յակսիլկովի հետ
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ Ռուսլան Յակսիլկովի հետ։
![Հուլուսի Աքարը հանդիպեց գեներալ Ռուսլան Յակսիլկովի հետ](http://cdn.trt.net.tr/images/xlarge/rectangle/cf54/a892/f4f9/627a0d6cdff30.jpg?time=1718478818)
Ղազախստանի նախագահ Քասըմ Կոմերթ Տոկաևի այցի շրջանակներում Թուրքիայում գտնվող գեներալ Ջակսիլկովին մայրաքաղաք Անկարայում նախարարություն ժամանելուն պես դիմավորել են զինվորական արարողությամբ։
Աքարի և Յակսիլկովի հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում Աքարն ընդգծել է Թուրքիայի և Ղազախստանի միջև ընդհանուր պատմական արժեքները։
Նշելով, որ երկու երկրների միջև 2019 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կարևոր ուղղություն է սահմանել հարաբերությունների համար՝ Աքարն ընդգծել է ռազմական կրթության համագործակցության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում առկա հարաբերությունների շարունակական ընդլայնման կարևորությունը։
Այս թեմայով լուրեր
![Նախագահ Էրդողանը մեկնում է Իսպանիա](http://cdn.trt.net.tr/images/medium/rectangle/f0b4/b004/3bc4/66693f4c619f1.jpg?time=1718478818)
Նախագահ Էրդողանը մեկնում է Իսպանիա
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Իսպանիա։