Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները այսօր կկատարվեն Ստամբուլում

Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից հետո կողմերն այսօր հանդիպում են Ստամբուլում՝ բանակցություններ վարելու։

1803400
Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները այսօր կկատարվեն Ստամբուլում

Հանդիպումը տեղի կունենա Դոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա Ստամբուլում։

Մինչդեռ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան իր երկրում կատարած մամլո ասուլիսում ասեց․

  «Թուրքիայի բանակցություններում մեր նվազագույն պահանջը լինելու է հումանիտար խնդիրների լուծումը, իսկ մեր առավելագույն պահանջը՝ զինադադարն ու դրա համար կայուն համաձայնությունը»։



Այս թեմայով լուրեր