Ավարտվել է Ստամբուլում կայացած Ուկրաինա Ռուսաստան հանդիպումը

Փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո հանդիպումը, որտեղ կողմերը հավաքվել էին բանակցությունների համար, ավարտվեց։

1803807
Ավարտվել է Ստամբուլում կայացած Ուկրաինա Ռուսաստան հանդիպումը

Նախագահական Դոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում կայացած հանդիպումն ավարտվել է պատվիրակությունների ղեկավարների և ռուսական և ուկրաինական կողմերի պատվիրակությունների հանդիպումներից հետո։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցային պատվիրակությունների հանդիպումից առաջ հայտարարությանը ասեց․

«Մենք հավատում ենք, որ արդար խաղաղության պայմաններում պարտվողներ չեն լինի, հակամարտության երկարաձգումը ոչ մեկի ձեռնտու չէ»։

Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել Դոլմաբահչեի գրասենյակում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ բանակցային հանդիպման բացմանը։

Էրդողանը ասեց․

«Որպես երկիր, որն իր տարածաշրջանում բազմաթիվ տառապանքների ականատես է եղել, մենք աշխատել ենք և փորձել ենք թույլ չտալ, որ նման պատկեր չլինի Սև ծովի հյուսիսում»։

«Բոլորին ձեռնտու կլինի հասնել հրադադարի և խաղաղության որքան հնարավոր է շուտ», - ասել է նախագահը ու շարունակել․

«Կարծում ենք, որ մտել ենք մի շրջան, որտեղ բանակցություններից պետք է կոնկրետ արդյունքներ ստանալ։ Ներկա փուլում դուք որպես պատվիրակության անդամներ պատմական պատասխանատվություն եք ստանձնել։ Ամբողջ աշխարհը սպասում է ձեզնից լավ ու լավ լուրերի»:

«Բոլորին ձեռնտու կլինի հասնել հրադադարի և խաղաղության որքան հնարավոր է շուտ»,- ասել է նախագահը ու օգտագործել է հետևյալ արտահայտությունները․

«Կարծում ենք, որ մտել ենք մի շրջան, որտեղ բանակցություններից պետք է կոնկրետ արդյունքներ ստանալ։ Ներկա փուլում դուք որպես պատվիրակության անդամներ պատմական պատասխանատվություն եք ստանձնել։ Ամբողջ աշխարհը սպասում է ձեզնից լավ ու լավ լուրերի»:

Էրդողանը ասեց․

«Այն առաջընթացը, որը դուք կունենաք բանակցություններում, հնարավորություն կտա նաև հաջորդ փուլը՝ շփումը ղեկավարների մակարդակով, մենք պատրաստ ենք նման հանդիպում ընդունելու»։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա Ստամբուլում

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան իր երկրում կատարած մամլո ասուլիսում ասեց․

«Թուրքիայի բանակցություններում մեր նվազագույն պահանջը լինելու է հումանիտար խնդիրների լուծումը, իսկ մեր առավելագույն պահանջը՝ զինադադարն ու դրա համար կայուն համաձայնությունը»։



Այս թեմայով լուրեր