Նախարարների ժողովից հետո հայտարարություն է կատարել Նախագահ Էրդողանը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համաճարակի ժամանակաշրջանում Մեծ քսանյակ երկրներից տնտեսապես ամենաարագ վերականգնված երկիրն է։

1756542
Նախարարների ժողովից հետո հայտարարություն է կատարել Նախագահ Էրդողանը

Տարվա առաջին նախագահական նախարարների ժողովից հետո հայտարարություններ անելով՝ Էրդողանը նշեց, որ աշխարհը գնահատում է այն տեղը, որտեղ կանգնած է Թուրքիան՝ չնայած համաճարակին ու շարունակեց․

«Մեզ հաջողվեց դրականորեն անջատել Թուրքիան համաշխարհային առողջապահական ճգնաժամից»։

Հիշեցնելով, որ չնայած տնտեսությունների վրա համաճարակի աճող ճնշմանը, Թուրքիան անցած տարի արտահանման ռեկորդ է սահմանել, եւ որ նրա արտաքին առեւտրի ծավալը, որը 20 տարի առաջ չէր հասնում 88 միլիարդ դոլարի, հասել է 500 միլիարդ դոլարի սահմանագծին։


«Համաճարակի ժամանակ մենք դարձանք G-20 երկրներից տնտեսապես ամենաարագ վերականգնված երկիրը։ Թուրքիան 2021 թվականին տնտեսական աճ է գրանցել՝ ուղղված ներդրումների, զբաղվածության, արտադրության և ընթացիկ հաշվի մնացորդի վրա։ Մենք հավատում ենք, որ մենք կհասնենք երկնիշ աճի տեմպերի» ասել է Էրդողանը։


Էրդողանն տեղեկացրել է, որ 2021 թվականի տարեկան գնաճը կազմում է 36,08 տոկոս։


«Մենք վճռական ենք կոտրել գնաճի վիզը, որը մեր երկրում հասցրել ենք 6 տոկոսի, հնարավորինս արագ այն միանիշ թվի հասցնել։
 



Այս թեմայով լուրեր