Նախագահ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին

Նախագահ Էրդողանը ասեց․

1723158
Նախագահ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին

«(Միացյալ Նահանգներ F-35-երի համար վճառված) 1 միլիարդ 400 հազար դոլարը այսպես թե այնպես հետ ենք վերցնելու»։

Անգոլա, Տոգո և Նիգերիա կատարած այցից վերադառնալուց հետո Էրդողանը ինքնաթիռում գնահատականներ տվեց լրագրողներին եւ պատասխանեց օրակարգի վերաբերյալ հարցերին:

Նախագահ Էրդողանը F-35-երի վերաբերյալ ասեց․

«Ներկայումս ընթանում են ցածր մակարդակի բանակցություններ: Բայց մեր 1 միլիարդ 400 միլիոն դոլարն այսպես թե այնպես կստանանք։ Մենք (ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենի հետ կխոսենք Մեծ քսանյակների ժողովում (հոկտեմբերի 30-31, Իտալիայի մայրաքաղաք) Հռոմում։ Կհարցնենք. «Ի՞նչ ենք անում, ինչ է կատարվում»: Մենք ոչ մի կերպ թույլ չենք տա, որ խախտվեն Թուրքիայի իրավունքները »:

Լրագրողի այն հարցին, թե Սիրիայում անդրսահմանային գործողություն կլինի՞, Էրդողանը պատասխանել է հետեւյալ կերպ․

«Այս պահին մեր գործողությունները շարունակում են մնալ տարածաշրջանում կրիտիկական զգայուն կետերում: Բացարձակապես ոչ մի փոխզիջում։ Այս գործընթացը շարունակում ենք Սիրիայում։

Նշելով, որ հաջողությամբ ավարտել են հոկտեմբերի 17-ին Արեւմտյան Աֆրիկայի շրջագայության շրջանակներում սկսած պաշտոնական այցը, Էրդողանն ասել է, որ մինչ այժմ 41 այցելություն են կատարել աֆրիկյան 30 տարբեր երկրներ։

Նշելով, որ նույնիսկ այս պատկերը միայն վկայում է Աֆրիկյան մայրցամաքի հետ հարաբերությունները զարգացնելու Թուրքիայի վճռականության մասին, նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իր այցի ընթացքում Անգոլայի, Տոգոյի Բուրկինա Ֆասոյի, Լիբերիայի եւ Նիգերիայի նախագահների հետ հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկել է երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային խնդիրները։

 



Այս թեմայով լուրեր