Հեռախոսազրույց՝ Նախագահ Էրդողանի եւ Թունիսի Նախագահի միջեւ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թունիսի նախագահ Կայս Սաիդի հետ:

1684530
Հեռախոսազրույց՝  Նախագահ Էրդողանի եւ Թունիսի Նախագահի միջեւ

Նախագահականի հանրության հետ կապերի վարչությունից կատարված հայտարարության համաձայն, հեռախոսազրույցում քննարկվել են Թունիսում տեղի ունեցող զարգացումները, երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր:

Հեռախոսազրույցում Էրդողանը մատնանշեց, որ կայունությունը, ներքին խաղաղությունն ու հանգստությունը նույնպես կարեւոր են տարածաշրջանի համար ու հայտարարեց, որ ժողովրդավարության պաշտպանությունը, ազատությունների երաշխավորումը եւ օրենքի գերակայության պահպանումը շատ արժեքավոր են Թունիսում:

Կայս Սաիդը անցյալ շաբաթ հայտարարեց, որ դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը 30 օրով, ազատեց վարչապետին եւ կնշանակի նոր վարչապետ ՝ պատճառաբանելով փողոցային բողոքի ցույցերն ու իր երկրի քաղաքական եւ տնտեսական ճգնաժամերը:

 

 



Այս թեմայով լուրեր