Հեռախոսազրույց՝ Էրդողան եւ Միլանովիչի միջեւ

Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի հետ։

1684774
Հեռախոսազրույց՝ Էրդողան եւ Միլանովիչի միջեւ

Նախագահականի հանրության հետ կապերի վարչությունից կատարված հայտարարության համաձայն՝ Էրդողանը հեռախոսազրույցում անտառային հրդեհների պատճառով Թուրքիա ցավակցություն հայտնող եւ հրդեհի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերող Միլանովիչին շնորհակալություն է հայտնել։

Նախագահ Էրդողանը, հայտնելով գոհունակություն, որ Խորվաթիան հրդեհաշիջման ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա `անտառային հրդեհների դեմ պայքարին աջակցելու նպատակով, նշել է, որ նման օրերին դաշինքային հարաբերություններն ավելի իմաստալից են դառնում:

 



Այս թեմայով լուրեր