Չավուշօղլուն մասնակցել է ՄԱԿ-ի Պաղեստինի հատուկ նիստին

Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն ասաց, որ Իսրայելի սադրանքները էթնիկական, կրոնական եւ մշակութային զտումների համակարգված արշավի մաս են կազմում:

1646937
Չավուշօղլուն մասնակցել է ՄԱԿ-ի Պաղեստինի հատուկ նիստին

Մեվլութ Չավուշօղլուն մասնակցեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված Պաղեստինի հատուկ նիստին ՝ տեսակոնֆերանսով:

Չավուշօղլուն, անդրադառնալով Իսրայելի կողմից պաղեստինցիների եւ Ալ-Աքսա մզկիթ նկատմամբ խախտումներին ասեց․

«(Իսրայելի գործողությունները) Այս սադրանքները էթնիկական, կրոնական եւ մշակութային զտումների համակարգված արշավի մաս են կազմում»:

«Պետք է արդյունավետ միջոցներ գտնենք Իսրայելի անպատժելիությանը վերջ տալու համար։ Գազայում անմարդկային շրջափակման համար արդարացում չկա: Այս ընդհանուր պատիժը պետք է անհապաղ ավարտվի» արտահայտությունն է կատարել Չավուշօղլուն։

 



Այս թեմայով լուրեր