Համատեղ մամլո ասուլիս՝ Չավուշօղլույից եւ Մենգուշից

ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան կարեւորություն է տալիս Լիբիայի մաբողջականություն, ինքնիշխանություն, անկախություն եւ քաղաքական միասնության պահպանումը:

1633378
Համատեղ մամլո ասուլիս՝ Չավուշօղլույից եւ Մենգուշից

Չավուշօղլուն պաշտոնական այցելությամբ մեկնած Լիբիայի մայրաքաղաք Տրիբոլիյում երկկողմ հանդիպումներից հետո պաշտոնակից Բեջլա էլ-Մենգուշի հետ համատեղ մամլո ասուլիս է կազմակերպել:

Չավուշօղլուն նշել է, որ հզոր մի պատվիրակության հետ կատարված այս այցելության նպատակը՝ եղբայր Լիբիայի, Նախագահական հանձնաժողովի եւ Ազգային Միասնության կառավարության մեկ անգամ եւս Թուրքիայի աջակցությունը կրկնել է:

«Որպես Թուրքիա, Լիբիայի ամբողջականություն, ինքնիշխանություն, անկախություն եւ քաղաքական միասնության պահպանումը միշտ մեր սկզբունքն է եղել եւ մեծ կարեւորություն ենք տալիս» ասող Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան մշտական խաղաղության, կայունության եւ բարեկեցության համար ջանքեր է գործադրում:

Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնակիցի հետ քննարկել են երկու երկրների միջեւ ծովային իրավասության համաձայնագիրը եւ հետագա քայլերը, ու ասեց.

«Շարունակելու ենք կանգնել մեր լիբիացի եղբայրների կողքին նրանց լավ ու վատ օրերին, իսկ առաջիկա օրերին կակտիվացնենք մեր շփումները»:

Լիբիայի ԱԳՆ Մենգուշն իսկ նշել է, որ վերջին շրջաններում Թուրքիան Լիբիացիների կողքին է եղել եւ բացառիկ աջակցություն է տվել ու շնորհակալություն հայտնել:

Մենգուշը հայտնեց, որ իրենք կոչ են անում համագործակցել Թուրքիային `երկրի տարածքում բոլոր արտաքին ուժերի և վարձկանների ներկայությունը դադարեցնելու համար:

Մենգուշը նշել է, որ ցանկանում են զարգացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների օրինական շահերի համատեքստում:

 



Այս թեմայով լուրեր