Սիրիայի համար մեկնարկել է եռակողմ խորհրդատվության գործընթացը

Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Թուրքիան շարունակելու է Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանել եւ ահաբեկչական կազմակերպությունների դեմ կռվել:

1599530
Սիրիայի համար մեկնարկել է եռակողմ խորհրդատվության գործընթացը

Մեվլութ Չավուշօղլուն Քաթարի մայրաքաղաք Դոհայում կազմակերպված Թուրքիա-Ռուսաստան-Քաթար Եռյակային Արտգործնախարարների ժողովից հետո կատարած ելույթում Սիրիայում տեղի ունեցածների վերաբերյալ նշել է, որ Ռուսաստան եւ Քաթարի հետ նախաձեռնել եռակողմ խորհրդատվական գործընթաց:

Չավուշօղլուն շեշտել է, որ իրենց նպատակն է Սիրիայում մշտական լուծման ջանքերին աջակցել ու այս նպատակով արդյունավետ ժողովներ են անցկացնում ու քննարկում են Սիրիայում իրավիճակը:

Չավուշօղլուն նշել է, որ 6 ու կես միլիոնից ավել Սիրիացին ապրում են արտասահմանում եւ սրանցից 3,4 միլիոնը գտնվում է Թուրքիայում:

Չավուշօղլուն ասեց.

«Թուրքիան շարունակելու է պաշտպանել՝ Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու խաղաղ բնակիչներին ու պայքարելու է ահաբեկիչների դեմ»:

Մեվլութ Չավուշօղլուն նշել է, որ 10 տարի է Սիրիայում կան ներկա իրավիճակը չարաշահողներ եւ ժողովում ընդգծել են, որ աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

Չավուշօղլուն նշելով, որ Սիրիայի ամբողջականության համար շարունակելու են աջակցությունները ասաց.

«Համաձայնվել ենք, հաջորդ ժողովը կատարել Թուրքիայում: Մեր նպատակն է Սիրիայում մշտական խաղաղություն ստեղծել»:

 



Այս թեմայով լուրեր