Էրդողան․ «Լեռնային Ղարաբաղի գրավումով սկսված ճգնաժամը պետք է ավարտվի»

Նախագահ Էրդողանը նշել է, թե Հայաստանը եթե դուրս գա գրաված ադրբեջանական տարածքներից ապա տարածաշրջանում կվերականգնի խաղաղությունն:

1498801
Էրդողան․ «Լեռնային Ղարաբաղի գրավումով սկսված ճգնաժամը պետք է ավարտվի»

Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե գրասենյակում Խորհրդարանի աջակցությամբ Ստամբուլի համալսարան եւ Մարմարա համալսարանի կողմից կազմակերպված Պատմություն, քաղաքականություն եւ Միջազգային հարաբերությունների առումով «Միջազգային ծովային իրավունքի և Արևելյան միջերկրածովյան սիմպոզիումի ժամանակ» կշտամբեց երեկ Ադրբեջանի տարածքների վրա հարձակվող Հայաստանին կատարելով հետեւյալ հայտարարությունը․

«Թուրքիան, բոլոր հնարավորություններով իր բարեկամ ու եղբայրԱդրբեջանի կողքին կշարունակեն մնալ: Տարածաշրջանը կվերականգնի խաղաղությունն ու հանգստությունը, երբ Հայաստանն անմիջապես հեռանա գրավյալ ադրբեջանական տարածքներից։»

Էրդողան․

«Տարածաշրջանում այլեւս Լեռնային Ղարաբաղի գրավումով սկսող ճգնաժամի ավարվելու ժամանակն է։ Հայաստանի գրաված Ադրբեջանի հողերը լքելով տարածաշրջանում խաղաղություն եւ համերաշխություն է տիրելու։ Մնացած բոլոր պարտադրումներն ու սպառնալիքները ոչ միայն անարդար ու անօրինական կլինեն, այլ կշարունակեն շփացնել Հայաստանը: Վերջին զարգացումները տարածաշրջանի բոլոր ազդեցիկ երկրներին հնարավորություն են ընձեռել ներկայացնել իրատեսական և արդարացի լուծումներ: Հուսով ենք, որ այս հնարավորությունը կօգտագործվի հնարավոր լավագույնս։»

 

Նախագահ Էրդողանը նշել է, որ այսպես կոչված Մինսկի եռյակը ՝ Ամերիկան, Ռուսաստանը և Ֆրանսիան, 30 տարի շարունակ չեն լուծել խնդիրը, ու շարունակեց․

«Նրանք գրեթե ամեն ինչ արեցին, որ այս խնդիրը չլուծվի: Հիմա նրանք խորհուրդներ են տալիս, երբեմն էլ սպառնում են: Ի՞նչ սպառնալիք է դա: «Թուրքիան այստեղ՞ է: Այստեղ կա՞ն թուրք զինվորներ »: Ասողները նրանք են, ովքեր հազարավոր բեռնատար զենքեր են կրում մեր հարավում, հատկապես Սիրիայի հյուսիսում: Նրանք, ովքեր ասում են սա, նրանք են, ովքեր կոալիցիոն ուժերի հետ շրջում են Սիրիայում: Հիմա եկել են հարցնում են  «Այստեղ կա՞ն թուրք զինվորներ։ Թուրքիան զենք տեղափոխու՞մ է այստեղ »: Նայեք այս տրամաբանությանը, նայեք այս միտքին։ Ասես նրանց պատասխան կտա մեր եղբայր Իլհամ Ալիևը: Մոտ 30 տարի նա միշտ ձեզ պատասխան էր տալիս ու ասում էր «Եկեք լուծենք այս գործը: Եկեք սա այլևս չերկարացնենք »: Ո՞ւմ հողերն են գրավված հողերը: Ադրբեջանի տարածքներ: Դուք բոլորդ ընդունում եք սա: Դուք ընդունում եք Լեռնային Ղարաբաղը: Այժմ այստեղի 1 միլիոնից ավել ժողովուրդը ապրում է Ադրբեջանում ՝ հայրենիքից հեռու: Գրավիչներն իսկ այնտեղ են; Ոչ ոք չի հարցնում սրա պատասխանը։ Այլեւս ժամանակը հասել է, ասող Ադրբեջանը պարտավոր է եղել իր գործը ինքը տեսնելու։»

 



Այս թեմայով լուրեր