Քալըն. «Լիբիայում չենք ցանկանում ռազմական լուծում»

Նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը նշելով թե հավատում են, Լիբիայում քաղաքական լուծմանը ասեց.

1474927
Քալըն. «Լիբիայում չենք ցանկանում ռազմական լուծում»

«Մենք Լիբիայի ոչ մի տեղում ռազմական լուծում չենք ցանկանում եւ ամեն պահ ասում ենք, թե այնտեղ չենք ցանկանում ռազմական պայքարի շարունակվելը։»

Կենտրոնը Քաթարում գտնվող Al Jazeera հեռուստաալիքում ելույթ ունեցող Քալընը նշել է, թե Թուրքիան Քաթար եւ որոշ այլ երկրների հետ միասին Լիբիայի քաղաքական ներդրումը աջակցելու համար այնտեղ է գտնվում։ Քալընը նշել է, թե Լիբիայում քաղաքական լուծման հնարավոքրության հավատում են, սակայն Սիրտե եւ Ջուֆրայում մեկ տարի շարունակ ռազմական կառուցում է կատարվել ու սրանից անհանգիստ են։

Քալընը նշել է, թե այս իրավիճակը խաղաղություն եւ Լիբիայի տարածքային ամբողջականությունը սպառնում է ու Թուրքիան Լիբիայի անջատվելու հետ կապված պաշտոնական եւ ոչ պաշտոնական նախագծերին դեմ է։

Քալընը նշել է, թե Թուրքիան Լիբիայի ոչ մի տեղում ռազմական լուծում չի նախընտրում ու ասեց. «Ամեն պահ ասում ենք, թե այնտեղ չենք ցանկանում ռազմական պայքարի շարունակվելը։»

Քալընը շեշտել է, թե չեն ցանկանում Լիբիայում որեւե երկրի դեմ բախվել, Եգիպտոսը Լիբիայի հարեւանն է եւ այնտեղ դրական դեր ունի։

 

 

 

Քալընը ասեց. «Մեզ անհանգստացնողը Ռուսաստանի այնտեղ Վագների նման վճարովի զինվորներ պահելն ու Միացյալ Արաբական Էմիրությունների Լիբիայի արեւելքում ոչ օրինական զինյալ ուժերի ղեկավար Հալիֆե Հաֆտերին աջակցելու համար Սուդան, Նիգեր եւ Չադի նման երկրներից վճարովի զինվորներ բերելն է։»

Քալընը նշել է, թե մտածում են, որ Սիրտե եւ Ջուֆրայի զինաթափումը բախումները կանխելու համար լավ կարծիք է ու շարունակեց. « Եթե ​​Լիբիայի կառավարությունը հաստատի Սիրտե և Ջուֆրայի զինաթաումը ընդունելի պայմաններով, մենք կաջակցենք նրանց: Սակայն սա պետք է կատարվի արդար եւ թափանցիկ։ այս քաղաքները կարող են քաղաքական լուծման միջանցք լինել։»

Քալընը շեշտել է, թե Թուրքիան Արեւելյան Միջերկրականում լարվածություն չի ցանկանում, Միջերկրականի ափամերձ շրջաններում գտնվող երկիրները տարածաշրջանի խաղաղություն եւ համերաշխության կարող են նպաստել եւ բնական աղբյուրները կարելի է արդար բաժխել։

 



Այս թեմայով լուրեր