Կոջան վիդեոկոնֆերանս է կատարել ԱՀԿ-ն Եվրոպական տարածաշրջանի տնօրենի հետ

Առողջապահության նախարար Ֆահրետտին Կոջան վիդեոկոնֆերանս է կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Բժշկ. Հանս Կլուգեյի հետ:

1417154
Կոջան վիդեոկոնֆերանս է կատարել ԱՀԿ-ն Եվրոպական տարածաշրջանի տնօրենի հետ

Կոնֆերանսում խորհրդակցել են՝ Թուրքիայի դեպքերի թվեր, ապաքինվածների մակարդակի, Թուրքիայի կիրառած բուժման միջոցների եւ նորմալացման քայլերօ մասին:

Կոջան նշել է, թէ համաճարակի բոլոր շրջաններում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության մեջ են եղել ու Թուրքիան թեստավորման, հետեւման եւ բուժման ընթացքը հաջողությամբ է վարել:

Քոջան նշել է, թէ այս հաջող ընթացքը Թուրքիան նորմալացման նախագիծը կիրառելու մակարդակի է բերել եւ փուլերով ու զգուշությամբ որոշ նախազգուշությունները մտածում են թուլացնել:

ԱՀԿ-ն Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Բժշկ. Հանս Կլուգեն էլ նշել է, թէ Թուրքիայի կորոնավիրուսի դեմ հաջող պայքարը պետք է հրապարակվի ահադեմիկական հրապարակումներին ու շարունակեց.

«Մեկ անգամ եւս ցանկանում եմ շեշտել թէ Թուրքիան Եվրոպայի համար ինչքան հզոր եւ կարեւոր համագործակից է ու մեզ համար ինչքան մեծ կարեւորություն ունի: Մեր թիմում գտնվող մասնագետների հետ միասին կցանկանամ Թուրքիայի կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռք բերած փորձառության ուսումնասիրված աշխատանք կատարել:»

Կլուգեն նշել է, թէ ԱՀԿ-ը մեծ ցանկություն ունի Թուրքիայի վարած ընթացքը «ամենալավ կիրառումներ» վերնագրով նաեւ այլ երկրների հետ կիսվելու:

Հանս Կլուգեն ասեց.

«Երկու շաբաթ առաջ կազմակերպված Թուրքիայի խորհրդի առողջապահության նախարարների գագաթնաժողովում բոլոր մասնակից երկիրները հայտնել էին թէ Թուրքիայի կատարած աջակցության ինչքան մեծ կարեւորություն ունի: Այսպիսի միջազգային աջակցությունը եւ առաջնորդությունը հանձն առած լինելու համար ձեզ անձամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել:»

Կլուգեն թէ Սիրիայի փախստականներին եւ թէ սահմանանց Սիրիացիներին կիրառված առողջապահության ծառայությունների համար էլ Թուրքիային շնորհակալություն է հայտնել:

 



Այս թեմայով լուրեր