Ռուսաստանից վերադարձին հայտարարություն ` Նախագահ Էրդողանից

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան այժմ ամբողջ սահմանային շրջանում պատրաստ է գործողության։

1260659
Ռուսաստանից վերադարձին հայտարարություն ` Նախագահ Էրդողանից

Էրդողանը երեկ Ռուսաստանից վերադառձին ինքնաթիռում կատարած հայտարարությանը շեշտել է, թէ Եփրատ գետի արեւելքում ահաբեկությունից ազատված անվտանգ շրջանի համար Մունբիչի նման մի ձգձգման երբեւե թույլ չենք տալու։

Մեկ անգամ եւս գործողության պատրաստ լինելու ուղերցը կատարող Էրդողանը ասեց.

«Այժմ այս ընթացքը մի կերպ գործում է սակայն մենք երբեք թուլության մատնվելով մեր պատրաստությունները մի կողմ չենք դրել։ Այժմ մեր բոլոր սահմաններում պատրաստ ենք։ ամբողջ աշխատակազմը, զրահապատված մեքենաներ բոլորը սահմաններում են։ Այսինքն ամեն վարկյան ամեն ինչ անելու հնարավորություն ունենք։»

Անկարա-Վաշինգտոն գծում անվտանգ շրջանի համաձայնությունը շարունակելիս Ռուսաստանի հետ օրակարգը Սիրիայի Իդլիբ քաղաքում ավելացող վարչության հարձակումներն են եղել։

Նախագահ Էրդողանը նշել է, որ թեմայի վերաբերյալ անհանգստությունները Ռուսաստանի Նախագահ Վլադմիր Պուտինին հայտնվել է ու շարունակեց.

«Պուտինը այս թեմայի շուրջ հայտնել է, է` հարկավոր է համագործակցությունլ Մենք էլ իրեն հայտնել ենք, թէ մեր Արտաքին գործեր, Պաշտպանության եւ Հետախուզության կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի մեջ կարող է լինել։ Սակայն այստեղ չպետք է իրար անհանգստացնել։ Պայման է շարունակել իրար հետ աշխատել։»

Թուրքիայի ահաբեկության դեմ պայքարում վճրականությունը մեկ անգամ եւս շեշտող Նախագահը ասեց.

«Մենք ահաբեկչական կազմակերպությունների ամբողջի դեմ պայքարելու հարցում վճրական ենք։ ԴԵԱՇ, ՊՅԴ-ՅՊԳ, ՀՏՇ բոլոր պետք է հեռացվեն։ Այս թեմայի շուրջ զիջումներ չեն լինելու։ Մեր 12 դիտարկման կետ Իդլիբում ունեն կարեւոր դեր։ Շարունակելու են նույնպես պաշտոնին։»

Ռուսաստան մեկ օրյա այցելությունում SU-35 եւ SU-57 ռազմական ինքնաթիռները ուսումնասիրող Էրդողանը ասեց.

«Այստեղ իզուր չենք եկել։ Այսինքն մեն այս անհանգստությունը չունենք։ Ամեն ինչ հնարավոր է։ Ձեռք բերել հնարավոր շուկաներ շատ են։»



Այս թեմայով լուրեր