Էսկիշեհիրում Նոռուզի տոնակատարություններ

Արտասահմանի Թուրքերի եւ Բարեկամ Հասարակությունների Նախագահությունը Նոռուզի տոնակատարությունների շրջանակում Էսկիշեհիրում տարբեր գործունեություններ է կազմակերպել:

1168940
Էսկիշեհիրում Նոռուզի տոնակատարություններ

Արտասահմանի Թուրքերի եւ Բարեկամ Հասարակությունների Նախագահության կողմից Էսկիշեհիրում կազմակերպված տոնակատարություններին մասնակցել է՝ նաեւ Նախագահի Մամլո Քարտուղար Ֆուատ Օկտայ, Արտասահմանի Թուրքերի եւ Բարեկամ Հասարակությունների Նախագահության Նախագահ Աբդուլլահ Էրեն, Էսկիշեհիրի պատգամավոր Նաբի Ավջը, Անադոլու Համալսարանի Ռեկտոր Պրոֆ. Դոկ. Շաֆակ Էրթան Չօմաքլը, ԹՐԹ Գլխավոր Տնօրեն Իբրահիմ Էրեն եւ Թուրքական աշխարհից ներկայացուցիչներ:

Նոռուզը Թուրք աշխարհի մշակույթի համատեղ ժառանգությունն է

Նախագահի Մամլո Քարտուղար Ֆուատ Օկտայը ասեց. «Միջին Ասիային Բալկաններ բազմաթիվ աշխարհագրություններում նշվող Նոռուզը թող բոլորին բարին բերի» ու շարունակեց. «Նոռուզը պապերի ժառանգություն Թուրքիստանից ծիլ տվող բերրիության եւ սիրո տոնն է: Նոռուզը Թուրք աշխարհի մշակութային համատեղ ժառանգությունն է: աշխարհի տարբեր երկրներից եկած երիտասարդների հետ միասին նույն միջավայրում Նոռուզը տոնելը մեզ համար ուրախություն է: Մեր տարբերությունները տեսնում ենք որպես մեր հարստություն»:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է՜ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՌՈՒԶԻ ՀԱՄԱՐ

Ծրագրում ելույթ ունեցող Արտասահմանի Թուրքերի եւ Բարեկամ Հասարակությունների Նախագահ Աբդուլլահ Էրենն իսկ շեշտել է, որ Թուրքիան պաշտոնական սահմաններից դուրս ունի ընդարձակ սիրո աշխարհագրություն:  Ծրագրում ելույթ ունեցող Արտասահմանի Թուրքերի եւ Բարեկամ Հասարակությունների Նախագահության Նախագահ Էրենը նշել է, որ  ամբողջ աշխարհում գտնվող եղբայր եւ բարեկամ հասարակությունների հետ ջերմ հարաբերություններ ստեղծելու համար աշխատանքներ է կատարում ու ասեց. «Մենք իշխանության մնացորդներն ենք: Ինչքան էլ 784 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիր լինենք Օսմանյան կայսրության մնացորսները լինելու պատճառով մեր բազմաթիվ ազգակիցներ մնում են մեր սահմանից դուրս:Ամբողջ աշխարհում թուրքերեն խոսացող հասարակություններ կան: Մենք պարտավոր ենք այս հասարակությունների հետ լավ հարաբերություններ կազմել»:



Այս թեմայով լուրեր