Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել Բաքվում

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցելության շրջանակներում ժամանեց Ադրբեջան։

837077
Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել Բաքվում

Էրդողանին օդանավակայանում դիմավորեց՝ Ադրբեջանի վարչապետ Յագուբ Էյյուբով, Ադրբեջանի Անկարայի դեսպան Հազար Իբրահիմ, Թուրքիայի Բաքվում տեղակայված դեսպան Էրկան Օզօրալը։

 

Այցելության ընթացքում նրան ուղղեկցում է առաջին տիկին Էմինե Էրդողան, Էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչի, Էներգետիկա եւ բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրակ, ՊՆ Նուրետտին Ջանիկլի, Կրթության նախարար Իսմետ Յըլմազ եւ տրանսպորտի, ծովագնության ու հաղորդակցության նախարար Ահմետ Արսլանը։

 

Էրդողանը հիշեցնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթագծի բացումը ասաց.

 

«Մեր վճռականության եւ հեռանկարի ստեղծագործությունը լինող նախագծի համար թափվեց քրտինք եւ ցուցաբերվեց կենտրոնացում, դրա համար դա բավականին թանկագին է։ Գիծը մարդ եւ ապրանք տեղափոելուց բացի կհաղորդի տեղեկություն ու կաջակցի մեր երկրների զարգացմանը»։

 

Երկաթագիծը տարեկան կարող է տեղափոխել 1 միլիոն ուղղեվոր եւ 6.5 միլիոն տոննա ապրանք։

 

Էրդողանը երեկոյան ճաշկերույթում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, Ղազախստանի վարչապետ Բակըտջան Սագընտաեւ, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպով եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։



Այս թեմայով լուրեր