ՖԵԹՕ գործողություններում 50 հազար կալանավորում

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Ֆեթուլահական ահաբեկչական խմբավորում - զուգահեռ պետական կառույցի հուլիսի 15-ի հեղաշրջման նախաձեռնությունից հետո կայացած գործողություններում 50 հազար 510 հոգի է կալանավորվել:

770105

Ընդ որում, հուլիսի 15-ի հետաքննության շրջանակում, 169 գեներալ, 7098 գնդապետ եւ ստորադաս, 8815 ոստիկանության անդամ, 24 նահանգապետ, 73 նահանգապետի օգնական, 116 համայնքային տեղապահ եւ 31784 այլ կասկածյալներ են կալանավորվել:

169 հազար 13 կասկածյալի մասին գործողություն է կատարվել:

3046 զինվոր, 5024 ոստիկան, 9 նահանգապետ, 27 նահանգապետի օգնական, 73 համայնքային տեղապահ, 39041 այլ կասկածյալներ, ընդհանուր 48 հազար 439 հոգու մասին հետաքննության շրջանակում դատական վերահսկում է որոշվել:

Ինչպես նաեւ, 10 հազար 33 հոգի դատախազությունից, 33 հազար 371 հոգի ուժային մարմիններից, ընդհանուր 43 հազար 404 հոգի ազատ են արձակվել:

Հարկ է նշել, որ ներկայումս 152 զինվոր, 392 ոստիկան, 3 նահանգապետի օգնական եւ 9 համայնքային տեղապահ, 7266 կասկածյալ, ընդհանուր 8087 հոգի մասին բերման ենթարկելու որոշում է գտնվում:

Այս թեմայով լուրեր