Նախագահ Էրդողանը զգուշացրել է Նիդերլանդներին

«Եթե ընտրությունների համար հարաբերությունները զոհաբերում ես, ապա տալու ես հաշիվ»:

689830
Նախագահ Էրդողանը զգուշացրել է Նիդերլանդներին

Նախագահ Էրդողանը Թուրքիայի հոգեվոր գործերի կազմակերպած բարերարության մրցաբաշխությանը ունենալով ելույթ նշել է, որ Գերմանիա եւ Նիդերլանդներում տեղի ունեցող դեպքերը իսլամաֆոբիայի զարգացման նշաններն են եւ կարելի է տեսնել արեւմտյան աշխարհի իսկական դեմքը:

 

Նացիզմ եւ ֆաշիզմի ժամանակաշրջանում նման քայլեր ձեռնարկվելու մասին հիշեցնող Թուրքիայի նախագահը ուշադրություն է դարձրել, Ընտանիք եւ սոցիալ գործերի նախարար Ֆատմա Կայայի իր դեսպանատան մուտքը արգելվելու վրա:

 

Նիդերլանդներում մարտի 15-ին նախատեսվող ընտրությունները հիշեցնող Էրդողանը ասաց.

 

«Եթե ընտրությունների համար հարաբերությունները զոհաբերում ես, ապա տալու ես հաշիվ: Իմ ազգի եւ նախարարի վարկաբեկվելու դեմ անպայման կտաք հաշիվ: Ոչ մեկը իրավունք չունի իմ քաղաքացիների վրա հարձակվել ձիերով եւ շներով»:

 

Ֆրանսիայի նման քաղաքական խաղերից հեռու մնալու համար շնորհակալություն հայտնող Էրդողանը հավելեց հետեւյալ խոսքերը.

 

«Գերմանիա եւ Նիդերլանդներում կեղտոտ հարձակման տակ մնացող քաղաքացիներին կոչ եմ անում հավաքել իրենց հարեվանները եւ այցելել Թուրքիան»:

 

 



Այս թեմայով լուրեր