Էրդողան-Պուտին հանդիպում Ստամբուլում

Թուրքական հոսքի ստորագրությունները կայացան

586889
Էրդողան-Պուտին հանդիպում Ստամբուլում

Թուրքական հոսքի ստորագրությունները կայացան

Ռուսական գազի Թուրքիա կրող համաձայնությունը, Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրակ եւ Ռուսաստանի դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի կողմից ստորագրվել են:

Ստամբուլի Մաբեյն պալատում կազմակերպված ստորագրության արարողությանը ներկա են գտնվել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան եւ 23-րդ Էներգետիկ գլոբալ համագումարին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ստորագրության կատարումից հետո կայացած մամուլի ասուլիսին ելույթով հանդիսացած Նախագահ Էրդողանը ասել է, որ Պուտինի հետ առանձնահանդիպումը որն ընթացել է մեկ ժամից ավելին, քննարկել են էներգետիկ թեմաների թվում ինչպես նաեւ՝ մկակութային, տուրիզմ եւ առեւտրի նման թեմաներ:

Նախագահ Էրդողանը ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը տեղի կունենա արագորեն, եւ բարձր մակարդակի խորհուրդատվական ժողովը տեղի կունենա հետագա ամիսների ընթացաքում:

Էրդողանը ասել է, որ տարածաշրջաում առկա իրավիճակների շրջանակում Պուտինի հետ զրուցել են՝ Սիրիա, Եփրատի վահան ռազմաօպերատիվ գործողություն եւ Հալեպում մարդասիրական օգնությունների շուրջ, ինչպես նաեւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմամբ այդ թեմաների մանրամասն քննարկելու մասին:

Էրդողանը նաեւ հայտնել է, որ Պուտինի հետ համաձայնել են Աքքույու ատոմակայանի վերաբերյալ ընթացքոին արագություն տալ, եւ վերականգնել կորցրած ժամանակը:

Հյուր նախագահ Վլադիմիր Պուտինը իր խոսքերը սկսել է Էներգետիկ գլոբալ համագումարում հաջողության համար թուրքական կողմին:

Պուտինը հայտնել է, որ Էրդողանի հետ երկկողմ հարաբերություններին են անդրադարձել եւ այդ բնագավառում աշխատանքներին արագություն տալու հարցում համաձայնել:

Նախագահ Պուտինը հայտնել է, որ միրգ-բանջարեղեն եւ որոշ հողագործության ապրանքների կրկին ազատ են թողել եւ դա էլ երկու կողմի համար էլ շահավետ քայլ է:

Պուտինը խոսել է Աքքույու ատոմակայանի շուրջ նշելով, որ օրակարգում է եղել նաեւ անձնակազմի ուսուցումը, ինչպես նաեւ բնական գազի սակագնում իջեցման վերաբերյալ խոսել են Նախագահ Էրդողանի հետ:



Այս թեմայով լուրեր