Քալընը անդրադարձել է անվտանգ տարածքներին

Նախագահության խոսնակ Իբրահիմ Քալընը ասել է, որ Թուրքիայի Սիրիայում անվտանգ տարածքներ ստեղծելու համար կատարած կոչերը հրատապ եւ կյանք փրկելու ունակությամբ են:

578129
Քալընը անդրադարձել է անվտանգ տարածքներին

Նախագահության խոսնակ Իբրահիմ Քալընը ասել է, որ Թուրքիայի Սիրիայում անվտանգ տարածքներ ստեղծելու համար կատարած կոչերը հրատապ եւ կյանք փրկելու ունակությամբ են:

Քալընը, Դալի Սաբահ թերթում «Անվտանգ տարածքները կյանքեր, մարդկությունը կփրկի», - խորագրով հոդվածում ասում է, որ Հալեպը շարունակվում է վառվել, սակայն աշխարհը մնում է որպես դիտորդ:

-«Միջազգային հանրության լռությունը, միայն Ասադի վարչակարգի վայրագությանը հարթակ կպատրաստի: ԴԱԻՇ-ի սպառնալիքը կտարածի եւ ավելի շատ անմեղ մարդու մահվան պատճառ կդառնա», - ասել է՝ Քալընը:

Քալընը ասել է, որ Հալեպում հանցանքի խումբը, խաղաղություն եւ քաղաքական անցման հետ չի հետաքրքրվում:

-«Այս անմարդկային պատերազմի հինգ տարիներին միայն մի բան սովորեցինք, դա էլ այն է, որ անվտանգ տարածքը կարող է կանխել մասշտաբային սպանություններ, քաղաքներից վերացման եւ հազարավոր գաղթականների Թուրքիա եւ այլ երկրներ հոսքի կանգնեցնել: Անվտանգ տարածները, քաղաքացիականների Սիրիայի պատերազմի զույգ վայրենիներ Ասադի վարչակարգ եւ ԴԱԻՇ-ի կատարած սպանություններին կարող է արգելք հանդիսանալ: Գաղթականների հոսքը կդադարեցնի եւ երկրի ներսում տեղահանված մարդկանց ապաստարան կստեղծի: ՄԱԿ եւ այլ ծառայությունների մարդասիրական օգնությունների կարգավոր կերպ կատարելուն հնարավորություն կընձեռի», ասել է՝ Քալընը:

Քալընը նաեւ հայտնել է, որ Սիրիայում անվտան տարածքներ ստեղծելու ճանապարհները որոնելը, հանցավոր Ասադի վարչակարգի զինադադար կամ էլ խաղաղության համար խնդրվելուն համամեմատ, քաղաքական եւ բարոյական առումով խելացի կլինի: Միջազգային հանրությունը այս նպատակին հասնելու համար հնարավորություն կա: Սակայն գլոբալ քաղաքականությունը տխուր եւ ամոթալի մի կեր քաղաքական կամք եւ բարոյականության հեռատեսությունից զուրկ է:

Սեպտեմբերի 11-ին ընդունված «թշնամությունները ավարտելու» վերաբերյալ Մյունխենի պայմանագիրն էլ Ժնեւում ՄԱԿ-ի ղեկավարությամբ հանդիպումներում պետք է սկզբունք հանդիսանար: Սակայն, ոչ տարբեր այլ կերպ, վարչակարգը կրկին այս հանդիպումներում էլ, բոլոր համաձայնությունները խախտելով, առաջանալու համար է օգտագործել: Ինչպես որ հաստատում են ՄԱԿ-ի պաշտոնյաները, Ասադի վարչակարգը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի 2254 համար որոշումը, Մյունխենի համաձայնություն եւ սեպտեմբերի 9-ի թշնամությունները ավարտելու համաձայնությունը, սիստեմատիկ կերպ խախտում է: Վարչակարգը, Լատակիա եւ Հալեպի հյուսիսայուն Իդլիբում ընդդիմադիրների ձեռքում, հասարակ քաղաքացիների գտնված տարածքները ռմբակոծում է, եւ հարյուրավոր հասարակ քաղաքացիների մահվան պատճառ դառնում ու թույլ չի տալիս կարիքավորներին հասնել:

Ասադի վարչակարգին այլ մեկ «խաղաղության պատճառ» տալու ոչ մի իմաստ չկա: Հալեպում հանցախումբը, խաղաղություն եւ քաղաքական փոփոխությամբ չի հետաքրքրվում: Չի հանդուրժում անգամ մարդասիրական օգնությունների հասցմանը: Մի հրեշից խիղճ սպասելը ապուշություն կլինի:

Այս բախումները ռազմական արդյունքն ինչ էլ լինի, միջազգային հանրությունը պետք է գործի անցնի Հալեպ եւ երկրի ընդհանուրում հասարակ քաղաքացիների պահպանման համար: Դա կատարելու համար ամենալավ ճանապարհը հասարակ քաղաքացիների համար անվտանգ տարածքներ կազմելն է:



Այս թեմայով լուրեր