Յըլդըրըմ. Ահաբեկության վերաբերյալ օրենքում փոփոխություն չի կատարվելու

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ասել է, որ ահաբեկության դեմ պայքար վարող Թուրքիայում, ահաբեկության վերաբերյալ օրենքում փոփոխություն չի կատարվելու:

563652
Յըլդըրըմ. Ահաբեկության վերաբերյալ օրենքում փոփոխություն չի կատարվելու

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ասել է, որ ահաբեկության դեմ պայքար վարող Թուրքիայում, ահաբեկության վերաբերյալ օրենքում փոփոխություն չի կատարվելու:

Վարչապետ Յըլդըրըմը, պաշտոնական այցելությամբ Անկարայում գտնվող Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել:

Յըլդըրըմը հիշեցրել է, որ Թուրքիան ահաբեկության դեմ պայքար է իրականացնում, եւ այդ հարցում կառավարության մոտեցումը հստակ էլ

-«Այսօրվա պայմաններից ելնելով ահաբեկության դեմ պայքարի օրենքում բարելովում չենք կարող կատարել: Սա մեր կյանքի կարեւորությամբ հարցն է, անվտանգության խնդիրը, եթե դա մի կողմ դնենք, ապա մյուս հարցերում լուծման համար արգելք չկա»:

Վարչապետն ասել է, որ Թուրքիան ահաբեկության ամեն տեսակի դեմ մեծ պայքար է իրականացնում, եւ՝ ՊԿԿ, ՊՅԴ, ԴԱԻՇ եւ ՅՊԳ եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը ոչ միայն թուրք ժողովուրդի անվտանգության համար է, այլ նաեւ ամբողջ եվրոպայի անվտանգության համար:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ասել է, որ Թուրքիայի քաղաքացիների ազատ այցագրային ռեժիմի հարցում Թուրքիայի հետ տարաձայնություն առաջացած թեմաներից մեկն այս է, եւ ահաբեկության դեմ պայքարի օրենքի փոփոխություն էր առաջարկել:



Այս թեմայով լուրեր