Կլինի աշխարհի ամենամեծը

86664
Կլինի աշխարհի ամենամեծը

Ստամբուլում կառուցումը նախատեսվող աշխարհի ամենամեծ օդանավակայանի շինարարական բացման արարողությունը կատարվել է վարչապետ Էրդողանի մասնակցությամբ։

Վարչապետ Էրդողանը նշել է, որ երրորդ օդանավակայանը 150 միլլիոն ուղեվորներին մատուցելով կլինի աշխարհի ամենամեծը։

Էրդողանը նախագիծը գովաբանելուց ասաց. ՙԹուրքիայի Հանրապետության 91 տարվա պատմության ամենամեծ նախագիծն է։ Մենք այստեղ միայն օդանավակայան չի այլ կառուցում ենք նաեւ հաղթանակի արձան՚։

Նոր կառուցվող օդանավակայանի առաջին մասը կբացվի 2017թ-ի հոկտեմբերի 29-ին։

Աթաթուրքի անվան օդանավակայանից 7 անգամ ավելի մեծ լինող կառույցը կտեղափոխի 150 միլլիոն ուղեվորներ։

Աշխարհագրական դիրքի պատճառով Ստամբուլը ունի տրանզիտ չվերթների հարմարություն։

6 չվերթային տարածք եւ 500 ինքնաթիռների կանգառ ունեցող նոր կառույցի բաժինների միջեւ հնարավոր կլինի ճամփորդել գնացքով։

Ստամբուլի հյուսիսային Մարմարա ավտոճանապարհի հետ միացող օդանավակայանը քաղաքի կենտրոնի հետ կունենա երկաթուղային գիծ։

2018թ-ին ավարտին հասնող շինարարությունը մրցակից կլինի 63 միլլիոն ուղեվորներին տեղափոխող Լոնդոնի Հետրով եւ 45 միլլիոն պարունակություն ունեցող Ֆրանկֆուրդի օդանավակայանների։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր