Թուրքիայում է Թուրքմենստանի նախագահը

85082
Թուրքիայում է Թուրքմենստանի նախագահը

Թուրքական խորհուրդի 4-րդ ժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանած Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը, Նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից դիմավորվել է Չանքայա պալատում։

Նախագահները նախ առանձնահանդիպում, շարունակ պատվիրակությունների հանդիպումներ են ունեցել։

Նախագահ Գյուլը, կայացած մամուլի ասուլիսին հայտնել է, որ Թուրքմենստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակում են ընթանում եւ կամք են հայտնել հարաբերությունները ավելի զարգացնել բոլոր բնագավառներում։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտնել է, որ այցը հասել է իր նպատակին։

Ի դեպ, Բերդիմուհամեդովը այցելել է նաեւ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ մասնակցել իր պատվին վարչապետարանում կազմակերպված ճաշկերույթին։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր