Թուրքիայի ԱԺ նախագահը ժամանեց Մոլդովա
Թուրքիայի ԱԺ նախագահ Ջեմիլ Չիչեքը այցելեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւը։
Տեղում առաջինը Մոլդովական խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանի հետ հանդիպող Չիչեքը ուշադրություն է դարձրել Թուրքիա-Մոլդովա հարաբերություններին։
Չիչեքի համաձայն այցագրային ռեժիմի վերացումը մեծ օգուտ է տալու երկու երկրների հարաբերությունների զարգացման։
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Թիմոֆթիի հետ էլ հանդիպող Չիչեքը տեսակցել է նաեւ երկրի ինքնավար տարածք Գյոկօղուզներին։
Քրիստոնիա թուրքեր անվանվող Գյոկօղուզների ղեկավար Միխայել Ֆորմուզալը դիմավորել է Ջեմիլ Չիչեքին։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը ավելի ուշ ելույթ է ունեցել տարածաշրջանի մայրաքաղաք Կոմրատի պետական համալսարանում։
Գյոկօղուզների անհանգստությունը իմացող Չիչեքի համաձայն անհրաժեշտ է կազմել աշխատանքային խմբեր։
Չիչեքը այցելությունը այսօր ավարտելուց հետո կժամանի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ։
Նա տեղում կմասնակցի հարավարեվելյան Եվրոպայի խորհրդարանների գագաթնաժողովը։