Թուրքական Մամուլ

19.03.2024

2117342
Թուրքական Մամուլ

Սաբահ «Էրդողան. Չանաքքալեի ոգին կշարունակի լուսավորել մեր ճանապարհը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել մարտի 18-ի Նահատակների հիշատակի օրվա և Չանաքքալեի ռազմածովային ուժերի հաղթանակի 109-րդ տարեդարձի արարողության ժամանակ։ Էրդողանն իր հայտարարության մեջ ասել է. «Երբ մենք ամուր պաշտպանենք մեր միասնությունն ու համերաշխությունը, նույնիսկ եթե յոթ ուժեր գան մեր դեմ, Չանաքքալեի ոգին կշարունակի լուսավորել մեր ճանապարհը»։

Հյուրրիյեթ «ՊՆ ՖԵՏՕ-ի 3 անդամներ բռնվել են սահմանին»

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 3 հոգի, ովքեր փորձում էին անօրինական ճանապարհով անցնել Հունաստան, բռնվել են սահմանապահ ուժերի կողմից, և նրանք ՖԵՏՕ-ի անդամներ են։

Վաթան «Կրկնակի կրակոց Bayraktar AKINCI-ից ԱԹՍ-230-ով»

Bayraktar AKINCI-ն՝ հարձակողական անօդաչու թռչող սարքը, որը մշակվել է ազգային և եզակի կերպով Բայքարի կողմից, ևս մեկ անգամ ճշգրիտ խոցել է իր թիրախը գերձայնային ԱԹՍ-230 հրթիռով:



Այս թեմայով լուրեր