Թուրքական Մամուլ

15․03․2024

2115826
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք «Էրդողան Առողջապահական ենթակառուցվածքներում Թուրքիայից լավ բան չկա»

 

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ աշխարհի տարբեր երկրներից մարդիկ բուժում են փնտրում Թուրքիայում։ Ընդգծելով, որ Թուրքիայի մասնաբաժինը առողջապահական զբոսաշրջությունից աստիճանաբար մեծանում է, Էրդողանն ասել է. «Այս տարվա առաջին եռամսյակում հայտերը գերազանցել են 225 հազարը»։

 

Սաբահ ««Համագործակցություն Իրաքի հետ ահաբեկչության դեմ պայքար»

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անվտանգության գագաթնաժողով է տեղի ունեցել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընի և Իրաքի պաշտոնյաների միջև։ Քննարկվել է ահաբեկչության դեմ պայքարում ընդհանուր փոխըմբռնման զարգացումը՝ առաջնահերթություն տալով անվտանգության և ռազմական համագործակցության հարցերին։

 

Յենի Շաֆակ «Նոր դարաշրջան Անգլիայի հետ»

 

 Առևտրի նախարար Օմեր Բոլատը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Քեմի Բադենոչի հետ։ Նախարար Բոլատը հայտարարեց, որ Միացյալ Թագավորության հետ բանակցություններ են սկսվել ազատ առևտրի համաձայնագրի թարմացման վերաբերյալ։

 



Այս թեմայով լուրեր