Թուրքական Մամուլ

04․03․2024

2110478
Թուրքական Մամուլ

Սաբահ «Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Հեռախոսազրույցում քննարկվել են Թուրքիա-Պակիստան հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը շնորհավորել է Շահբազ Շարիֆին վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և նշել, որ հավատում է, որ Թուրքիա-Պակիստան հարաբերությունները նոր շրջանում կխորանան ու կզարգանան։

Հաբեր Թուրք «Ֆիդան. Գազայում հրադադարի համար լուրջ ջանքեր կան»

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են.  «Շատ լուրջ ցանկություն և ջանք կա Ռամազանից առաջ (մարտի 10) զինադադարի հասնելու համար»։ Ֆիդանը հայտնել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Անթոյ Բլինկենի հրավերով հաջորդ շաբաթ կմեկնի ԱՄՆ։

Հյուրրիյեթ «Թուրքիայի նկատմամբ օտարերկրյա ներդրողների բուռն հետաքրքրություն»

Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն ասել է, որ Թուրքիայի տնտեսությունը աշխարհի համեմատ շատ լավ ցուցանիշ է ցույց տվել։ Նշելով, որ օտարերկրյա ներդրողները ցանկանում են նոր ներդրումներ կատարել Թուրքիայում՝ Յըլմազն ասել է. «Առաջիկա ժամանակահատվածում մենք դրանցից ավելի շատ կտեսնենք»։



Այս թեմայով լուրեր