Թուրքական Մամուլ

27․09․2024

2107979
Թուրքական Մամուլ

Սաբահ «Էրդողան և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահականի հանրային կապերի տնօրինության հայտարարության մեջ ասվում է. «Հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է նախագահ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։ Հեռախոսազրույցում Պուտինը շնորհակալություն է հայտնել մեր նախագահին՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարեկամական հիմունքներով զարգացնելու գործում ունեցած ավանդի համար»։


Հյուրրիյեթ «Գազայի հատվածը կոչ է անում Արդարադատության միջազգային դատարանին»

Երեկ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի իրավական հետևանքների վերաբերյալ լսումների ժամանակ Թուրքիայի անունից ելույթ է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Յըլդըզի գլխավորած պատվիրակությունը։ Յըլդըզն ասել է. «Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի այն գործողությունների համար, որոնք խախտում են մարդու իրավունքները և միջազգային իրավունքը»։

Հաբեր Թուրք «Կրեմլի հայտարարությունը Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ»

ՌԴ նախագահական պալատի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 15-17-ը կայանալիք նախագահական ընտրություններից հետո կայցելի Թուրքիա։



Այս թեմայով լուրեր