Թուրքական Մամուլ

05.02.2024

2097918
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «Էրդողան. «Մենք չենք հանգստանա, քանի դեռ մեր քաղաքները ոտքի չեն հանել»

Գազիանթեփ քաղաքային հիվանդանոցի և միացնող ճանապարհների բացման արարողության ժամանակ նախագահ Էրդողանն ասել է. «Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ երկրաշարժն ամբողջությամբ չի վերակենդանացնի մեր քաղաքները՝ իրենց ենթակառուցվածքներով, վերնաշենքով, քաղաքի կենտրոնով և գյուղերով»։

Սաբահ «Կենտրոնական բանկի նախագահ Ֆաթիհ Քարահանի առաջին հայտարարությունը»

Կենտրոնական բանկի նախագահ նշանակված Ֆաթիհ Քարահանն իր առաջին հայտարարության մեջ անդրադարձել է գնաճին. Կարահանն ասել է. «Մենք վճռական ենք պահպանել անհրաժեշտ դրամավարկային խստությունը, մինչև գնաճը իջնի մեր թիրախին համապատասխանող մակարդակի»:

Հաբերթուրք «Հունվարին աճել է 45 մարզերի արտահանումը»

Առևտրի նախարարությունը հայտնել է, որ հունվարին 45 մարզեր արտահանել են։ Առաջին տեղում է Ստամբուլը՝ 4 մլրդ 330 մլն դոլար ընդհանուր արտահանմամբ։



Այս թեմայով լուրեր