Թուրքական Մամուլ

25․12․2023

2080452
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք «Նախագահ Էրդողանի ցավակցական ուղերձը նահատակված զինվորների համար»

Նախագահ Էրդողանը ցավակցական ուղերձ է հրապարակել Իրաքի հյուսիսում գտնվող «Ճանկ-փական» գործողության ժամանակ նահատակված զինվորների համար։ Էրդողանը սոցցանցում իր գրառման մեջ ասել է. «Անջատողական սրիկաները պատասխանատվության են ենթարկվել և ենթարկվում են պատասխանատվության իրենց թափած արյան համար: Մենք վճռականորեն կշարունակենք իրականացնել ահաբեկչությունն իր սկզբնաղբյուրում վերացնելու մեր ռազմավարությունը, մինչև վերջին ահաբեկիչը ոչնչացվի»:

Հյուրրիյեթ «Ազգային հետախուզական կազմակերպությունից ճշկրիտ գործողություն»

Ազգային հետախուզական կազմակերպությունը Սիրիայում վնասազերծել է «Բահոզ Աֆրին» ծածկանունով ահաբեկչին, այսպես կոչված, անջատողական ահաբեկչական PKK/YPG կազմակերպության Այն Ալ Արաբ-ի սպա։

Սաբահ «Պաշտպանության Նախարար Գյուլերը Իրաքի սահմանում է»

Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երեկ գնացել է Իրաքի սահմանագիծ։ Նախարար Գյուլերն այստեղ իր հայտարարության մեջ նշել է, որ Ճանկ-Փական շրջանում տեղի ունեցած հարձակումներից հետո վնասազերծված ահաբեկիչների թիվը հասել է 30-ի։



Այս թեմայով լուրեր