Թուրքական Մամուլ

07.12.2023

2073955
Թուրքական Մամուլ

Սաբահ «Էրդողանի կոշտ նախազգուշացումն Իսրայելին»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է այն լուրերին, թե իսրայելական հետախուզական Մոսադը պատրաստվում է սպանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին որոշ երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում ասել է  «Եթե նրանք համարձակվեն նման քայլի գնալ Թուրքիայի դեմ, ապա դրա գինը կվճարեն այնպես, որ չկարողանան մեջք բարձրացնել»։

Սթար «Թուրքիայի արձագանքն Իսրայելին»

Արտաքին գործերի նախարարությունն ասել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի իշխանությունների կողմից օկուպացված Պաղեստինի տարածքում անօրինական բնակավայրերի ընդլայնումը, մինչդեռ շարունակում են նրանց բարբարոսական հարձակումները Գազայի խաղաղ բնակչության դեմ»:

Հյուրրիյեթ «Göktürk-1 արբանյակը 7 տարեկան է»

Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի դիտորդական արբանյակներից մեկը՝ Göktürk-1 արբանյակը 7 տարեկան է. «Göktürk -1-ը տիեզերքում առաքելության ընթացքում 37 հազար 378 անգամ պտտվել է աշխարհի շուրջը և կատարել 82 հազար 913 լուսանկար»։



Այս թեմայով լուրեր