Թուրքական Մամուլ

30․11․2023

2070710
Թուրքական Մամուլ

Վաթան «Էրդողանը Հունաստանին երկխոսության կոչ է արել»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ երկրների միջև տարաձայնությունները բնական են և ասել է. «Գլխավորը այդ տարաձայնությունները լուծելու կամքն է, քանի դեռ դրանք չեն վերածվել փակուղու»։ Նշելով, որ Թուրքիան նման կամք ունի՝ Էրդողանն ասել է. «Մենք կարծում ենք, որ չկա մի խնդիր, որը չհաղթահարվի, երբ նստենք ու խոսենք։ Սա է մեր մոտեցումը Հունաստան կատարած այցին, որը մենք նախատեսում ենք կատարել դեկտեմբերի 7-ին»։

Հաբեր Թուրք «Էրդողան. Իսրայելը պատասխանատվության կենթարկվի օրենքի առաջ»

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պատասխանատվության կենթարկվի օրենքի առաջ։ Էրդողանն ասել է.«Գազայում անցած դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը կատարած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր անունը պատմության մեջ արդեն գրել է որպես Գազայի դահիճ»։

Հյուրրիյեթ «Էրդողանի խոսքերը համաշխարհային մամուլում են»

Նախագահ Էրդողանի խոսքը՝ «Նեթանյահուն իր անունը գրեց որպես Գազայի դահիճ», արձագանքեց ամբողջ աշխարհում։ Մինչ լրատվական գործակալությունները Էրդողանի հայտարարություններն իրենց բաժանորդներին մատուցում էին «հրատապ» ծածկագրով, շատ թերթեր լայն տեղ են հատկացրել այս զարգացմանը։



Այս թեմայով լուրեր