Թուրքական Մամուլ

20.11.2023

2066421
Թուրքական Մամուլ

Սթար «Գազայից տարհանված Թուրքիայի 42 քաղաքացիներ բերվել են Թուրքիա»

Թուրքիայի ավիաընկերության ինքնաթիռով Կահիրեից Ստամբուլ են բերվել Թուրքիայի 42 քաղաքացի, որոնք ԱԳՆ-ի ջանքերով Ռաֆահի սահմանային դարպասից հասել են Եգիպտոս։

Յենիշաֆակ «Աշխարհի ժողովուրդը կանգնած է Պաղեստինի կողքին»

Հարյուր հազարավոր մարդիկ սոցցանցերում կազմակերպված ամբողջ աշխարհում՝ Եվրոպայից մինչև Ասիա, հատկապես Իսրայելի ամենամեծ աջակից ԱՄՆ-ում, կրկին դուրս էին եկել փողոց՝ աջակցելու Պաղեստինին։ Եվրոպական շատ երկրների քաղաքացիներ կոչ են արել անհապաղ դադարեցնել Իսրայելին աջակցությունը:

Սաբահ «Ակտիվ դեր է ստանձնելու կարևորագույն առաքելություններում»

SİDA-ն (Զինված անօդաչու ծովային մեքենա)՝ անօդաչու ծովային տրանսպորտային միջոցների «խելքը», հաջողությամբ անցել է առաջին փորձությունը, երբ պատրաստվում է ստանձնել կարևոր առաքելություններում դերակատարություն: SİDA-ն, որը շուտով կմիանա Թուրքիայի զինված ուժերի գույքագրմանը. Այն ակտիվ դերակատարում կունենա այնպիսի առաքելություններում, ինչպիսիք են բազայի պաշտպանությունը, որոնողափրկարարությունը, հետախուզությունը, հսկողությունը, պարեկությունը, վերգետնյա պատերազմը և ականների հակազդեցությունը:



Այս թեմայով լուրեր