Թուրքական Մամուլ

24.10.2023

2055109
Թուրքական Մամուլ

Յենիշաֆակ«Թուրքիայի ուշագրավ վերլուծություն Al Jazeera-ից»

Քաթարյան «Ալ Ջազիրա»-ն ուշագրավ վերլուծություն է արել Թուրքիայի վերաբերյալ։ «Թուրքիան՝ այն սակավաթիվ երկրներից մեկը, որը կապ ունի և՛ Համասի, և՛ Իսրայելի հետ, ցանկանում է բանակցություններ վարել մշտական ​​խաղաղության համար»,-ասվել է վերլուծությանը ու Թուրքիայի վերաբերյալ ասվել է«Աշխարհի ամենաանլուծելի հակամարտություններից մեկում տեւական խաղաղություն հաստատելու պոտենցիալ միջնորդ»:

Սթար «Լավագույն բանը, որ կարելի է անել»

Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարություն է արել Գազայի համար Եգիպտոս հասնող օգնության նյութեր տեղափոխող ինքնաթիռների մասին ու ասել է․ «Մենք ուրախ ենք մեր ազգի անունից կատարել այս պատասխանատվությունը, մեր մարդասիրական պատասխանատվությունն այստեղ չի ավարտվում, դրանում ավելին կա»:

Սաբահ «Ֆիդան. Կովկասում լուծում գտնելու ճանապարհը խաղաղության պայմանագիրն է»

Իրանի մայրաքաղաք Թեհրանում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի հանդիպմանը մասնակցած արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու՝ Կովկասում մշտական ​​խաղաղություն ապահովելու համար։  Ֆիդանն ասել է. «Տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համապարփակ խաղաղության համաձայնագրով»:



Այս թեմայով լուրեր