Թուրքական Մամուլ

28․09․2023

2043452
Թուրքական Մամուլ

Յենիշաֆակ «Նախագահ Էրդողան Ղարաբաղը Ադրբեջան է»

Նախագահ Էրդողանը Ադրբեջանի «Հիշատակի օրը» հարգել է բոլոր նահատակների հիշատակը։ Էրդողանն ասել է. «Ես ողորմությամբ ոգեկոչում եմ մեր բոլոր նահատակներին, իսկ մեր վետերաններին՝ Հիշատակի օրը, որը հանդիսանում է Ղարաբաղի և օկուպացված ադրբեջանական հողերի էպիկական ազատագրական պայքարի սկիզբը։ Ղարաբաղը Ադրբեջան է»։

Սաբահ «88 տարվա գագաթնակետը»

«Թուրքական նավթային բաժնետիրական ընկերության» գլխավոր տնօրեն Մելիհ Հան Բիլգինը հայտարարել է, որ Սաքարյա գազի հանքավայրի հզորությունը աստիճանաբար կավելանա և ասաց. «Այսօրվա դրությամբ Թուրքիան օրական մոտավորապես 4 միլիոն խորանարդ մետր գազ է արդյունահանում Սակարյա գազային հանքավայրից: Մեր արտադրած գազի հետ մեկտեղ գազի արդյունահանումը մի կետ է, որին Թուրքիան չի հասել իր 88-ամյա պատմության ընթացքում»:

Հաբերթուրք «Ռուսլանա Թուրք ժողովրդի աջակցությունը կարևոր է»

Ուկրաինացի երգչուհի և երգահան, 2004 թվականի «Եվրատեսիլ» մրցույթի չեմպիոն Ռուսլանան ընդգծել է, որ իր երկիրն ու ժողովուրդը երախտապարտ են թուրք ժողովրդի աջակցության համար ու ասել է․ «Մարդասիրական օգնությունը, որը դուք տրամադրում եք, փրկում է մարդկանց կյանքերը Ուկրաինայում»



Այս թեմայով լուրեր