Թուրքական Մամուլ

19․09․2023

2039392
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «Carnegie Europe-ը գրել է նախագահ Էրդողանի «համարձակ» քայլերի մասին»

Բելգիայի «Carnegie Europe» շահույթ չհետապնդող կազմակերպությունը տպավորիչ վերլուծություն է հրապարակել՝ կենտրոնանալով Թուրքիայի վրա, որը վերջերս ուշադրություն է գրավել համաշխարհային քաղաքականության մեջ իր ունեցած դերով։ Նախագահ Էրդողանի ձեռնարկած քայլերը անվանելով «համարձակ»՝ Carnegie Europe-ը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գնահատել է որպես «Թուրքիան հայտարարել է ամուր և անկախ արտաքին քաղաքականություն վարելու իր մեծ ցանկության մասին»։

Սթար «Զրո թափոն շարժումը համաշխարհային է դառնում. առաջին ստորագրությունը նախագահ Էրդողանից է»

Զրո թափոն  շարժումը, որն օրինակ է աշխարհի բոլոր երկրների համար, իր առաջին քայլն է արել դեպի գլոբալացում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ստորագրել է տիկնոջ՝ Էմինե Էրդողանի գլխավորած Համաշխարհային զրո թափոնների բարի կամքի հռչակագիրը։

Հաբերթուրք «Թուրքիայի համար 2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր»

Alibaba Group-ի նախագահ Մայքլ Էվանսը հայտարարել է, որ առաջիկա ժամանակահատվածում իրենք մտադիր են 2 միլիարդ դոլարի ներդրում կատարել Թուրքիայում։



Այս թեմայով լուրեր